Երեւանի Dalma Garden Mall-ում անցկացվում է Mary Kay ընկերության համաշխարհային անվճար դիմահարդարման ակցիա՝ նվիրված Կանանց միջազգային օրվան եւ Mary Kay ընկերության 50-ամյակին: Այն կտեւի մինչեւ ժամը 22:00-ն: Ակցիային կարող են մասնակցել Երեւանում գտնվող բոլոր կանայք եւ աղջիկները:
Ընկերության նպատակը մեկ օրվա ընթացքում արված make-up-ի թվի համաշխարհային ռեկորդ սահմանելն ու Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելն է: Դրա համար 5 աշխարհամասերում, բոլոր այն քաղաքներում, որտեղ գործում են Mary Kay-ի գրասենյակներ, մարտի 8-ին նման ակցիաներ են կազմակերպվել: Վերջին տվյալներով, Երեւանում ակցիային մասնակցել է դեռեւս 89 կին, իսկ եվրոպական եւ ամերիկյան երկրների, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների քաղաքների մեծ մասի տվյալները կամփոփվեն միայն գիշերը:
Երեւանի բոլոր 4 կետերում, որտեղ ընկերության խորհրդատուները make-up են անում, երկար հերթեր են գոյացել: Անվճար դիմահարդարմանը մասնակցում են 15-ամյա պատանիներից մինչեւ 67-ամյա կանայք:
«Մեր ընկերությունն ավելի լավ, քան մյուսները, հասկանում են, որ մի կինը կարող է բազմաթիվ միջոցներով ոգեշնչել, հարստացնել եւ փոխել կյանքեր: Ընկերության հիմնադիր Մերի Քեյն ինքը անվիճելիորեն ապացուցեց, որ «կինն ամեն ինչ է կարող», իսկ մենք այսօր կփորձենք անել այնպես, որ, չնայած Հայաստանի ոչ այնքան կայուն տնտեսական եւ քաղաքական իրավիճակին, կանայք դառնան ավելի գեղեցիկ ինչպես արտաքուստ, այնպես էլ ներքուստ: Չէ՞ որ եթե վստահ ես քո արտաքինի նկատմամբ, փայլում ես եւ ներդաշնակության մեջ ես ինքդ քեզ հետ»,- NEWS.am STYLE-ի թղթակցին ասաց Mary Kay ընկերության եվրոպական գլխամասային գրասենյակի մենեջեր Մոնիկա Հովերքամփը:
Բացի այդ, այսօր մեկնարկում է նաեւ լավագույն դիմահարդարման մրցույթը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ: Դիմահարդարում կատարելով եւ մասնակցելով մրցույթին, մասնակիցը նաեւ հնարավորություն է ստանում օգնել բարեգործական հիմնադրամներին մեկին. գումարի կեսն ուղղվելու է հենց այնտեղ:
«Սա ավելին է, քան դիմահարդարման միջոցով կերպարի փոփոխությունը. սա հասարակության եւ աշխարհի կյանքում իրական փոփոխություններ մտցնելու հնարավորություն է: Մենք ոչ միայն make-up ենք անում, այլեւ ուսուցանում ենք: Դա է մեր տարբերությունը: Մենք բարելավում եւ փոխում ենք կանանց»,- ասում է Mary Kay ընկերության խորհրդատու Անժելիկա Մոմժիյանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ